Տնտեսական00:35, 22 Մարտ 2012
Կբանտարկվի 22 տարով. դատավճիռը չի բեկանվել

Ստամբուլում հրատարակվող «Ագոս» թերթի
հիմնադիր-խմբագրապետ, պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքին սպանած Օգյուն
Սամասթին 22 տարի 10 ամիս ազատազրկելու պատժաչափը մնացել է անփոփոխ: Ըստ թուրքական
«Զաման» (Zaman) օրաթերթի`վճռաբեկ դատարանը չի բեկանել կայացված վճիռը:
Ստամբուլի վճռաբեկ դատարանը քննել է վճռի
բողոքարկման մասին հայցը, և չբավարարելով այն, հաստատել է անչափահասների գործերը
քննող քրեական դատարանի կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ Ստամբուլի անչափահասների գործերը
քննող քրեական դատարանը ծրագրված մարդասպանության և ապօրինի զենք կրելու համար
մեղադրվող Սամասթին դատապարտել էր 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին`
Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ագոս» թերթի խմբագրատան առջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |