• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հոկտեմբեր, 2025
Չորեքշաբթի 07:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:10, 08 Մայիս 2012

Եթե կարիք լինի, մենք կառերեսվենք մեր անցյալի հետ

Եթե կարիք լինի, մենք կառերեսվենք մեր անցյալի հետ

Սլովենիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սլովենիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Ֆրանսիայում անցկացված նախագահական ընտրություններին, ու Նիկոլա Սարկոզիին ասել է.

«Մենք ֆրանսիայի հետ երբեք թշնամիներ չենք եղել և չենք էլ ուզում լինել: Եվ չնայած Սարկոզիի մեր նկարմամբ ունեցած բացասական տրամադրվածությանը  և  1915թ այսպես կոչված Հայոց ցեղասպանության հարցում իր որդեգրած դիրքորոշմանը` մենք միշտ նախընտրել ենք լռել, որովհետև Ֆրանսիայում այսօր մոտ 600 հազար թուրք է ապրում: Նրանք մեր միջև կամուրջ են հանդիասանում և  մենք միշտ ջանացել ենք այս հարաբերությունները պահպանել: Մենք պրն Շիրակի հետ էլ ենք երկար ժամանակ համագործակցել և մասնակցել են աշխարհի առաջնորդների միջազգային խորհրդաժողովներին: Սակայն Սակոզին, իշխանության գալով, Մերկելի հետ միասին խոչընդոտեց մեր մասնակցությունը այդ խորհրդաժողովներին: Մենք սա էլ կուլ տվեցինք, սակայն նրա վերջին դիրքորշումը արդեն անընդունելի էր մեր համար և մենք էլ հստակ ներկայացրեցինք մեր դիրքորոշումը»,-ասել է էրդողանը:

Իր խոսքում Թուրքիայի վարչապետը, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին.

«Մենք միայն ասել ենք, որ սա մի հարց է, որով պետք է պատմաբանները զբաղվեն. թողնենք այս հարցը պատմաբաններին: Նույնիսկ ասեցինք, մենք բացում ենք մեր բոլոր արխիվները: Այդ բոլոր արխիվներում այսօր մոտ 1 միլիոն փաստաթուղթ կա: Պատմաբանները , քաղաքագետներն ու հնագետները թող գան ու ուսումնասիրեն դրանք: Եվ եթե Հայսատանի ձեռքին նմանատիպ փաստաթղթեր կան, թող նա էլ ներկայացնի դրանք հանրությանը: Եվ այսքանից հետո, եթե կարիք լինի, որ մենք առերեսվենք մեր անցյալի հետ , ուրեմն` կառերեսվենք: Սակայն նույն կերպ Հայասատանն էլ թող իր անցյալի հետ առերեսվի: Այս ամենը մենք հստակ ասեցինք, սակայն ոչ մի պատասխան չստացանք: Մենք միշտ քննարկան սեղանի մոտ ենք եղել, սակայն նրանք փախան»,-հայտարարել է նա:

 Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսու Հոլանդի` Հայոց ցեղասպանության հարցում  ունեցած մոտեցման մասին, Էրդողանն ասել է.  «Լսել եմ, թե Հոլանդը իբր ասել է, որ մինչև հայկական հարցը չլուծվի, Թուրքիան չի կարող մտնել ԵՄ: Հույս ունեմ որ սա սուտ է: Տա աստված, որ նա նման բան ասած չլինի»:

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}