Քաղաքական09:16, 10 Մայիս 2012
Թուրք դեսպանի նախազգուշացումը Փարիզին

Անկարայում
լավատեսորեն են վերաբերվում Ֆրանսիայի նորընտիր նախագահ սոցիալիստների առաջնորդ
Ֆրանսուա Օլանդին: Այս մասին տեղեկացնող թուրքական «Զաման» (Zaman) առցանց
օրաթերթը նշում է, որ Օլանդը Սարկոզիի նման չի փորձում խոչընդոտել Թուրքիայի
եվրաանդամակցությանը:
Բայց միևնույն ժամանակ Անկարան լուրջ մտավախություն ունի այն բանից, որ Ֆրանսուա Օլանդն իր նախորդից ավելի նախանձախնդիր ջանասիրություն է ցուցաբերում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման գործում:
Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Թահսին Բուրջուօղլուին այս առումով հստակ նախազգուշացում է հեղել Ենիսեյան պալատին` ասելով. «Եթե Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում համառություն դրսևորվի, ֆրանս-թուրքական հարաբերություններն ուղղակի կարող են փակուղի մտնել: Թուրքական պետությունը, ազգը և Ֆրանսիայի թուրքական համայնքը կշարունակեն դեմ կանգնել դրան»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |