Տարածաշրջան10:31, 11 Մայիս 2012
Մեղադրական զեկույց` 44 քուրդ լրագրողի դեմ

«Firat» լրատվական կայքի տեղեկացմամբ` ծանր
հանցագործություններ քննող Ստամբուլի N15 քրեական դատարանն ընդունել է քուրդ 44
լրագրողի դեմ ներկայացված մեղադրական զեկույցը: Քուրդ լրագրողները մեղադրվում են
Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող «ՔԲԿ-PKK»-ի (Քուրդիստանի
բանվորական կուսակցության) անդամ կամ համագործակից լինելու մեջ:
Հիշյալ լրագրողները ձերբակալվել էին 2011թ.
դեկտեմբերի 10 «KCK»-ի (Քրդական համայնքների միության) դեմ իրականացված հատուկ
գործողության արդյունքում: Հետագայում դատարանի նրանցից միայն 36-ի նկատմամբ էր
կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում ընդունել: Մնացածը
ստորագրությամբ ազատ էին արձակվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |