Քաղաքական08:03, 11 Մայիս 2012
Սարկոզիի պարտության պատճառը

Ըստ թուրքական «Հաբերլեր» (Haberler) լրատվական կայքի` Թուրքիայի Գիրեսունի համալսարանի պրոֆեսոր Այգյուն Աթարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի պարտությանը: Աթարի դիտարկմամբ` Սարկոզիի պարտության պատճառը նախագահական ընտրություններում նրա ղեկավարած քաղաքական ուժի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն էր:
Թուրք պրոֆեսորը համոզմունք է հայտնել, որ Սարկոզիի հետ կատարվածը դաս է եղել մյուս քաղաքական գործիչների համար, և այսուհետև Ֆրանսիայի ոչ մի քաղաքական գործիչ Սարկոզիի սխալը չի կրկնի:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայերին խոստացել էր ընտրվելուց անմիջապես հետո ձեռնամուխ լինել Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի մերժած ցեղասպանությանժխտումը քրեականացնող օրինագծի անցկացմանը, Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջադրելու է որպես նախապայման Թուրքիայի եվրաանդամակցության համար:, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աջակցել Փարիզում պետական միջոցներով Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |