Տարածաշրջան07:48, 27 Մայիս 2012
ԱՄՆ պետաքրտուղարն այցելելու է տարածաշրջան

CnnTurk» լրատվականը,
վկայակոչելով պետքարտուղարության խոսնակ
Վիկտորիա Նուլանդին, հայտնում է, որ Ամերկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար
Հիլարի Քլինթոնը ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ֆորումին մասնակցելու համար
հունիսի 7-ին մեկնելու է Ստամբուլ: Բացի
այդ նշվում է, որ մայիսի 31-ից հունիսի 7-ը ընկած ժամանակահատվածում կատարելիք այցերի
շրջանակներում Քլինթոնը հյուրընկալվելու է նաև Նորվեգիայում, Շվեդիայում,
Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում:
Հայտնի է դարձել, որ ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի իշխանական օղակների հետ ամենաբարձր մակարդակի խորհրդակցություններ է ունենալու Իրանի և Սիրիայի հարցերում Անկարայի արտաքին քաղաքականության մասով: Վերոնշյալ մյուս երկրներում, ըստ Նուլանդի, Քլինթոնը քննարկելու է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության, տնտեսական զարգացման և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |