Տարածաշրջան11:51, 21 Հունիս 2012
Վերականգվում է հայկական գերեզմանատան քանդված մատուռը

Թուրքիայի Մալաթիայի քաղաքապետարանի
նախաձենությամբ` սկսվել է հայկական գերեզմանատան քանդված շինությունների
վերականգնման շինարարական աշխատանքները:
Թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքի տեղեկացմամբ` շինարարությունն իրականացնելու համար հայտարարված տենդերը շահած ընկերությունն արդեն հանձն է առել 156 հազար թուրքական լիրայով (106 հազար դոլար) կառուցել քանդված պահակատունն ու մատուռը, որ կազմակերպվում էր հանգուցյալներին վերջին հրաժեշտը տալու արարողությունը:
Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարին Մալաթիայի քաղաքապետարանի շինանձնակազմը ապամոնտաժել էր հայերի կառուցած մատուռն ու պահակատունը` դրանք հայտարարելով ապօրինի կառույցներ: Հետո երբ թեման դարձավ լայն քննարկման առարկա և մեծ բողոքի ալիք բարձրացրեց հատկապես արտասահմանում, թուրքական իշխանությունները շտապեցին նշել, թե կառույցների մի մասը սխալմամբ են քանդել և անպայման կվերականգնվի պետության հաշվին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |