Քաղաքական08:37, 04 Հուլիս 2012
Էնսար Օղութ. Արդահանը ուզո°ւմ եք հանձնել Հայաստանին

Այժմ Թուրքիայի կազմում գտնվող Արդահան նահանգի
պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ
Էնսար Օղութը բողոքի արտահայտման յուրօրինակ ձև է գտել: Թուրքիայի ազգային մեծ
ժողովի (ԹԱՄԺ - TBMM) լիագումար նիստի ժամանակ ելույթ ունենալով` Օղութը արձակել է
պիջակը, հանել է փողկապն: Այնուհետև բացել է թուրքական դրոշի պատկերով մի պաստառ,
որի վրա, ըստ «Sondakika» լրատվական կայքի, գրված է եղել.
«Արդահան նահանգի Չըլդըր շրջանում ոչ բժիշկ կա, ոչ` ուսուցիչ: Փակել եք բերդը, զինկոմիսարատը և դատարանը: Սկսվել է արտագաղթ, սահմանը դատարկվում է: Ի°նչ է, Հայաստանի հետ սահմանամերձ Չըլդըր շրջանը դատարկելով` ցանկանում եք հողերը հանձնել Հայաստանի°ն»: Ավարտելով իր բողոքական ելույթը` Օղութը նորից կոճկել է պիջակը, կապել փողկապը և հեռացել խորհրդարանի ամբիոնից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |