• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 17:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:11, 12 Հուլիս 2012

Իգդիրում գործարկվելու է նոր օդանավակայան

Իգդիրում գործարկվելու է նոր օդանավակայան

Հուլիսի 13-ին տեղի է ունենալու ներկայումս Թուրքիայի կազմում գտնվող Իգդիր քաղաքի նորակառույց օդանավակայանի բացումը, որի հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ թուրքական «Իհլաս» (İhlas) լրատվական գործակալության` Հայաստանին, Իրանին ու Նախիջևանին սահմանակցող Իգդիրի օդանավակայանի կառուցման համար թուրքական կառավարությունը ծախսել է 21 մլն լիրա գումար (շուրջ 13 մլն դոլար): 

Իգդիրի նահանգապետ Ամիր Չիչեքի տեղեկացմամբ` հիշյալ օդանավակայանը զբաղեցնում է 16 հա հողատարածք, թռիչքուղու երկարությունը կազմում է 3կմ: Առաջին շինարարական աշխատանքները սկսվել էին դեռ 16 տարի առաջ: Ակնկալվում է, որ Իգդիրի օդանավակայանի գործարկումը լուրջ նպաստ կունենա այդ երկրամասի զարգացման գործում, մասնավորապես զբոսաշրջության և կապիտալ ներդրումների հարցերում: 

Հիշեցնենք, որ հնում Իգդիրն իր շրջակայքով Կողքի հետ կազմում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Ճակատք գավառը։ Նոր ժամանակներում նույն այդ գավառի տարածքից էր կազմված Երևանի նահանգի Սուրմալուի գավառը` Իգդիր վարչական կենտրոնով։ Իգդիրը թուրքերը զավթվել են 1920թ. հայ-թուրքական պատերազմի ժամանակ։Այնուհետև 1921 թ. Կարսի պայմանագրով Սուրմալուի գավառի հետ  միասին, որը երբեք թուրքերին չէր պատկանել, Իգդիրն անցել է թուրքական տիրապետության տակ։   


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}