Ղարաբաղ12:21, 18 Հուլիս 2012
Թուրքիան չի ճանաչելու ԼՂՀ նախագահական ընտրությունները
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ` հայտնելով, որ չի ճանաչելու հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) անցկացվելիք նախագահական ընտրությունները:
«Այդ ընտրությունները ևս մի օրինակ են այն բանի, որ ջանքեր են գործադրվում Լեռնային Ղարաբաղում տիրող հակաիրավական դրությունը օրինականացնելու համար»,- ասված է հիշյալ հաղորդագրությունում:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը դատապարտել է իբր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտող այդ ընտրությունների կազմակերպումը և նշել, որ Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ ղարաբաղյան հիմնահարցը:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու` պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։
Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |