Մշակութային12:59, 25 Հուլիս 2012
Պատմական Վանի կենտրոնը` արոտավայր
Վանի պատմական բերդի արևելյան կողմում գտնվող և առաջին
համաշխարհային պատերազմի ժամանակ ավերածությունների ենթարկված հին հայկական Վան
քաղաքից այսօր քիչ շինություններ են կանգուն մնացել: Նախկին քաղաքային հրապարակն
այսօր հանրապետական Թուրքիայում վերածվել է խոշոր եղջերավոր անասունների
արոտավայրի:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը: Լրատվամիջոցը նշում է, որ պատմական նշանակության այդ տեղանքն արոտավայրի է վերածվել անհոգատար և անխնամ վերաբերմունքի հետևանքով: Մինչդեռ Վանի բերդ այցելող զբոսաշրջիկները ցանկություն են հայտնում պահպանված տեսնել Վան քաղաքի անցյալը:
Նշենք, որ հայոց Վան քաղաքը հիմնադրվել է Ք. Ա. 9-րդ դարի սկզբին։ Հնագույն շրջանում այն կոչվում էր Տուշպա։ Իռլանդացի ականվոր հայագետ Հենրի Ֆինիս Լինչը Վանի մասին ասել է. «Նեապոլից հետո անպայման մեկ անգամ պետք է տեսնել Վանը և հետո մեռնել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |