• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 17:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:48, 27 Հուլիս 2012

2 վատ լուր Թուրքիայի տուրիզմի համար

2 վատ լուր Թուրքիայի տուրիզմի համար

Թուրքական լրատվամիջոցներն անհանգստություն են հայտնում իրանցի զբոսաշրջիկների թվի անկման կապակցությամբ: Պաշտոնական տվյալներով` ընթացիկ տարվա 6 ամսիների ընթացքում Թուրքիա այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվը արդեն նվազել է 39 տոկոսով: Դա պայմանավորված է նրանով, որ Իրանի իշխանությունները երկրում ներքին զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով արգելել են արտագնա տուրիզմ գովազդող վահանակների տեղադրումը փողոցներում և շենքերի վրա: 


 «Թուրքական «Դողան» (Dogan) լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ իրանական իշխանությունները նաև երկրորդ սահմանափակումն են մտցրել արտագնա տուրիզմի ծավալները կրճատելու համար, ինչից ուղղակիորեն տուժում է Թուրքիան: Նշվում է, որ Իրանի կառավարությունը դադարեցրել է այլ երկրներ զբոսաշրջության մեկնող իր քաղաքացիներին 40 տոկոսով էժան արտարժույթի տրամադրումը: Ենթադրվում է, որ Իրանի դեմ Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառումից հետո այդ կերպ Իրանը ցանկանում է հնարավորինս կանխել արտարժույթի դուրսբերումը երկրից: 

Թուրքերի դիտարկմամբ` իրանական կառավարության վերոնշյալ երկու սահմանափակումները շեշտակի հարված են հասցնում Թուրքիայի զբոսաշրջությանը և կանխատեսվում է, որ Թուրքիա մեկնող իրանցի զբոսաշրջիկների թիվն առաջիկայում էլ ավելի կնվազի:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}