Տարածաշրջան07:17, 28 Հուլիս 2012
Սիրիայի նախագահը ֆինանսապես աջակցելու է քուրդ զինյալներին
Թուրքական հետախուզուտյան տվյալներով` Սիրիայի
նախագահ Բաշար ալ Ասադը խոստացել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել քրդերին`
նպատակ ունենալով ապահովել նրանց ներթափանցումը Իրաքից դեպի թուրք-սիրիական
սահմամերձ շրջաններ:
Թուրքական «Դողան» (Dogan) լրատվական գործակալությունը տեղեկացմամբ` Թուրքիան լրջորեն անհանգստացած է, որ թուրք-սիրիական սահմանին կրկին տեղակայվելու են քուրդ գրոհայինների զորաճամբարներ: Արդեն հայտնի է, որ Ասադը Թուրքիայի հետ սահմանամերձ Քամիշլի, Իդլիփ և Այն Ալ Արաբ սիրիական շրջաններում քրդական զորաճամբարներ բացելու թույլտվություն է տվել:
«Թուրքիա-Սիրիա վերջին շրջանի հարաբերությունների լարվածության հետևանքով 13 տարվա դադարից հետո նորից փաստորեն բացվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) զինյալների ռազմական ճամբարները սահմանամերձ գոտիներում: Դրանք փակվել էին Բաշար ալ Ասադի հոր` Հաֆըզ Ասադի մահից հետո»,- նշում է թուրքական լրատվամիջոցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |