Տարածաշրջան10:40, 01 Օգոստոս 2012
«ՔԲԿ»-ը ծրագրել է «Արաբական գարուն» Թուրքիայում

Թուրքական «Զաման» (Zaman)
օրաթերթի տեղեկացմամբ` ընթացիկ տարվա հուլիսի 22-ից մինչև օրս Թուրքիայի Հաքքարի
նահանգի Շեմդինլի շրջանում ընթացող պարտիզանական մարտերում թուրքական բանակի
ստորաբաժանումները սպանել են 39 քուրդ գրոհայինի: Չի նշվում, սակայն, թե քրդերի
հետ զինված բախումների ժամանակ որչափ մարդկային կորուստներ է կրել թուրքական
զինուժը:
Քրդերի դեմ թուրքերն իրականացրել են ոչ միայն ցամաքային գործողություններ, այլ նաև կիրառել են օդուժ` հարվածելով լեռներում տեղակայված քրդական հենկետերին: Նշվում է նաև, որ վերջերս Թուրքիայի անվտանգության ուժերին հանձնված երկու քուրդ զինյալ ցուցմունք են տվել, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»-ը (ՔԲԿ-PKK) ծրագրել է Թուրքիայում «արաբական գարուն»-ի պես շարժում ստեղծել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |