Քաղաքական09:08, 02 Օգոստոս 2012
Մասուդ Բարզանին` մահափորձի վտանգի մեջ

Թուրքական
լրատվամիջոցները, վկայակոչելով արաբական աղբյուրներ, տեղեկացնում են, որ
հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի դեմ մահափորձ է
սպասվում:
Աղբյուրի համաձայն` Միացյալ Նահանգներից Բարզանիին հորդորել են ուժեղացնել իր անձի անվտանգության ապահովումը: Ամերիկյան հետախուզությունը զգուշացրել է, որ Իրանի կամ Սիրիայի հատուկ ծառայությունները շատ հնարավոր է Բարզանիի սպանության ծրագիրն են նախապատրաստում:
Նշվում է, որ քուրդ առաջնորդը հայտնվել է Իրանի և Սիրիայի թիրախում վերջին շրջանում ցուցաբերած իր հակաիրանական դիրքորոշման և թուրքամետ դրսևորումների համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |