Տարածաշրջան14:06, 08 Օգոստոս 2012
«Լուրեր` ի վնաս Թուրքիայի» քարոզարշա°վ
Թուրքական մամուլը դժգոհություն
է հայտնում իրանական լրատվամիջոցների վերջին շրջանի հրապարակումների կապակցությամբ:
Մասնավորապես թուրքական «Դողան» (Dogan) լրատվական գործակալության բնորոշմամբ`
իրանական որոշ լրատվամիջոցներ սկսել են «լուրեր` ի վնաս Թուրքիայի» քարոզչական
արշավ:
Օրինակ է բերվում Սիրիայի Հալեպ քաղաքում ապստամբների աջակցելու ժամանակ թուրքական բանակի գեներալի ձերբակալության մասին լուրը, որը պաշտոնապես հերքվել է Անկարայի կողմից:
Այժմ էլ ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ իրանական աղբյուրները տեղեկություն են տարածել, թե Սիրիայի ընդդիմադիր ուժերին աջակցություն ցույց տալու համար Հասսակիյեյից Հալեպ շարժվող 12 թուրք սպաները ձերբակալվել են քուրդ զինյալների կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |