Տարածաշրջան09:50, 18 Օգոստոս 2012
Թուրքիան Ասադի հակառակորդներին տալիս է զենիթային հրթիռներ

Թուրքական «Դողան» (Dogan) լրատվական գործակալությունը, վկայակոչելով իսրայելական հետախուզությանը մոտ կանգնած աղբյուրներին, տեղեկացնում է, որ
Սիրիայի իշխանություններն Անկարային մեղադրել են ընդդիմադիր ուժերին զինելու և նախագահ Բաշար Ասադի վարչակազմի եմ պայքարելու համար: Մասնավորապես նշվում է, որ Թուրքիան զենիթային հրթիռներ է տրամադրում ապստամբներին:
Պաշտոնական Դամասկոսը զգուշացրել է, որ եթե թուրքերը շարունակեն սպառազինությամբ աջակցել ապստամբներին, ապա Սիրիան էլ կսկսի զինել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) 2.500 գրոհայինների և կաջակցի նրանց հակաթուրքական պայքարին: Ստացված տեղեկությունների համաձայն` Ասադը միջնորդների միջոցով Անկարային հստակ նախազգուշացրել է, որ եթե թուրքերը շարունակեն զինել Ասադի հակառակորդներին, ապա Սիրիան քուրդ գրոհայիններին կտա ռուսական արտադրության SA-8 զենիթային հրթիռներ թուրքական օդուժի դեմ պատերազմելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |