• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 17:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:52, 18 Սեպտեմբեր 2012

Իգդիրի սահմանամերձ ճանապարհն ասֆալտապատվում է սահմանի բացման նպատակո°վ

Իգդիրի սահմանամերձ ճանապարհն ասֆալտապատվում է սահմանի բացման նպատակո°վ

Թուրքիա Իգդիր (Երզնկա) նահանգի Քարաքոյունլու շրջանի Ալիջան գյուղի բնակիչների մոտ տարակուսանք է առաջացրել ճանապարհների ասֆալտապատումն ընդհուպ մինչև Ալիջանի սահմանային անցակետ: Ալիջանցիները ենթադրում են, որ թուրքական իշխանությունները դրանով նախապատրաստվում են հայ-թուրքական սահմանի Ալիջանի անցակետը բացելուն:

Գյուղացիներից մեկը թուրքական «Սոն դաքիքա» (Sondakika) լրատվականի կայքի թղթակցին ասել է, որ իրենք չենք ցանկանում սահմանի բացում Հայաստանի հետ, քանի դեռ հայերը չեն վերադարձրել իբր թե ադրբեջանցիների զավթած հողերը: Իսկ ճանապարհաշինարարները լրատվամիջոցին հայտնել են, որ ուղղակի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում երթևեկը բարելավելու նպատակով:

Թեմայի վերաբերյալ կարծիք է հայտնել Թուրքիա-Ադրբեջան միության Իգդիրի մասնաճյուղի ղեկավար Սերդար Ունսալը: 

«Մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչո°ւ է զրոյական մակարդակից 7սմ հաստությամբ ասֆալտապատվում ճանապարհը: Եվ դա այն դեպքում, երբ դրա կարիքը չկար, ճամփան ասֆալտապատ և նորոգ վիճակում էր: Չենք հասկանում, թե ինչու են որոշ ճանապարհահատվածներ լայնացվում: Էրդողանը խոսք էր տվել, որ մինչև հայերը տարածքները չվերադարձնեն, սահմանը չի բացվի, բայց վախենում ենք, որ այս ճանապարհի ասֆալտապատումը կրկին կարող է օրակարգ բերել Ալիջանի սահմանային անցակետի հարցը»,- մտահոգություն է հայտնել Ունսալը:

Նշենք, որ Իգդիրը գտնվում է Մասիսից հյուսիսարևմուտք, Արարատյան դաշտի հարավային մասում, Արաքսի աջ կողմում, Երևանից մոտ 40 կմ հեռավորության վրա։ Հնում Իգդիրն իր շրջակայքով կազմում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Ճակատք գավառը: Ներկայումս այստեղ բնակչության գերակշիռ մասը կազմում են էթնիկ ադրբեջանցիները: Իգդիրի Ալիջան գյուղը սահմանակից է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարա գյուղին: Սահմաններն իրար միացնում է Արաքս գետի վրայի կամուրջը:

Ermenihaber.am

 

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}