Քաղաքական09:52, 10 Հոկտեմբեր 2012
Hurriyet. Դավութօղլուի վերելքն ու անկումը
Թուրքական «Hurriyet» օրաթերթում հրապարակված «Դավութօղլու. ա°ստղ, թե° աղետ» հոդվածում թուրք վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը նշում է, որ խիստ տարբեր են Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի մասին ընկալումները թե ընդդիմադիր, թե իշխանական և թե այլախոհ ճամբարներում: Մի մասի համար Դավութօղլուն թուրքական Քիսինջերն է (ԱՄՆ նախկին պետքարտուղար), մյուս մասի համար` շատ վատ արտգործնախարարը: Ո°րն է ճշմարտությունը:
Ըստ հոդվածի հեղինակի` ընդդիմադիր և այլախոհ լրատվամիջոցները ներկայացնում են, որ Դավութօղլուից ավելի վատ արտգործնախարար երբևէ չի եղել: Ասպարեզ եկավ «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսով, բայց վատ ու լարված հարաբերություններ եղան բոլոր հարևանների հետ: Քննադատական նույն տրամադրությունները որոշակիորեն նկատվում են նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներսում: Արտերկրում ևս խիստ տարբեր են պատկերացումները Դավութօղլու գործչի մասին:
«Մի մասի համար նա նեօսմանիստ է, մյուսների համար` Թուրքիայի քաղաքականության առանցքը փոխող անձնավորություն, ոմանց կարծիքով` մեծ ստրատեգ է, այլոց համոզմամբ` զիգզագներով շարժվող քաղաքական գործիչ»,- նշում է Բիրանդը:
Թուրք վերլուծաբանն դիտարկման է առնում Դավութօղլուի պաշտոնավարման սկզբնական շրջանի իրադարձությունները: Եվ այսպես`
- Ստորագրվում են
հայ-թուրքական արձանագրությունները:
- Աջակցություն է տրվում
Իրանի միջուկային ծրագրին:
- Միջնորդություն է
արվում պաղեստինյան հարցում:
- Սիրիայի հետ
մերձենալու արդյունավետ փորձեր էին արվում:
- Սաուդյան
Արաբիայից, Եգիպտոսից, Ծոցի երկրներից բացի Անկարան տարածվում էր նաև Բալկաններ:
- Սերտ շփումներ
հաստատվեցին «Համաս»-ի և «Հզբոլլահ»-ի հետ:
- Իրաքյան Քուրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանի հետ առաջին անգամ անկեղծ բարեկամության նշաններ ցույց տրվեցին:
«Պաշտոնավարման առաջին տարիներին, իսկապես որ, Թուրքիայի աստղը (Դավութօղլուն) փայլատակում էր: Նրա հասցեին գովեստի բազմաթիվ խոսքեր էին հնչում»,- գրում է Բիրանդը: Բայց այդ վերելքին հաջորդեց վայրէջքը, երբ Դավութօղլուն ձախողվեց գրեթե բոլոր ճակատներում: Մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունների հարցում հոդվածագիրը նշում է.
«Բաց թողնվեց հայ-թուրքական արձանագրութունների
ամենահաջող պահը... Էրդողանը անձամբ գնաց այդ արձանագրությունների վրա
նախապայմաններ դրեց և սառեցրեց Թուրքիային մի մեծ հարցից ազատող այդ կարգավորման
գործընթացը: Կամ պետք է Բաքվին ավելի վաղ համոզած լինեին, կամ այդ
արձանագրութունները չպետք է ստորագրվեին: Դրա համար էլ արդյունքը եղավ մեծ
հիասթափություն»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |