Տարածաշրջան12:29, 15 Հոկտեմբեր 2012
Դավութօղլուն խոսել է հայկական օդանավի մասին

Տնտեսական համագործակցություն
կազմակերպության (ECO) նախարարների
ժողովին մասնակցելու նպատակով Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հանդիպել
է լրագրողների հետ և անդրադարձել հայկական օդանավի թեմային:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն լրագրողներին հայտնել է, որ Էրզրումում տեխնիկական վայրէջք կատարած հայկական քաղաքացիական ինքնաթիռի ուղեբեռում մարդասիրական օգնությունից բացի այլ բան չի հայտանաբերվել:
Դավութօղլուն այլ մանրամասներ է հայտնել թեմայի առնչությամբ: Ըստ նրա` հոկտեմբերի 10-ին Հայաստանից դիմել են Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխելու թույլտվություն ստանալու խնդրանքով: Թուրքիան էլ միջազգային նորմերին համապատասխան կերպ է վարվել` համաձայնելով թույլտվություն տալ միայն իր տարածքում օդանավի տեխնիկական վայրէջք կատարելու պայմանով:
«Երկրորդ զննությունից հետո ինքնաթիռը կկարողանա շարունակել թռիչքը դեպի Սիրիա: Թուրքիան այսուհետև ևս երբեք չի խոչընդոտելու մարդասիրաիան բեռների տեղափոխումը Սիրիա»,- ասել է Դավուօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |