Քաղաքական11:10, 16 Հոկտեմբեր 2012
Դևլեթ Բահչելին մեկնաբանել է հայկական օդանավի հարկադիր վայրէջքը

Ինչպես հայտնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը, Թուրքիայի 2-րդ ընդդիմադիր
ուժ հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ
Բահչելին քննադատել է թուրքական իշխանությունների` հարևանների ինքնաթիռները
հարկադիր իջեցնելու և ուղեբեռը զննելու գործելաոճը:
Նա մասնավորապես անդրադարձել է նախօրեին Էրզրումում հարկադիր վայրէջք կատարած հայկական քաղաքացիական ինքնաթիռի թեմային` ասելով.
«Այս և նման կանխարգելիչ միջոցառումները պետք է չափավոր և պատշաճորեն կատարվեն: Հարկավոր է խուսափել հակառակ կողմին վիրավորելու կամ նսեմացնելու երանգներ պարունակող գործողություններից: Ավելի ստույգ ասած` պետք է խուսափել հատկապես խնդրահարույց հարևանների թիվը ավելացնելուց, քանի որ Սիրիայի հետ արդեն ահավոր հարաբերություններ են, Իրանի հետ մակընթացություն ու տեղատվություն է և այլն»:
Դևլեթ Բահչելին նաև նշել է, որ հատկապես Ռուսաստանին կոնֆլիկտային ճակատ ներգրավելն ընդհանրապես չի բխում թուրք ժողովրդի ու թուրքական պետության շահերից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |