Տարածաշրջան07:56, 16 Հոկտեմբեր 2012
Էրդողանը հայկական օդանավի թեմային է անդրադարձել

Բաքու մեկնելուց առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի
Էսենբողա օդանավակայանում զրուցել է լրագրողների հետ, որի ժամանակ անդրադարձել է
նաև Էրզրումում վայրէջք կատարած հայկական ինքնաթիռի մասին:
Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության, Էրդողանը կրկնել է արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի ու ծովային տրանսպորտի և հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմի խոսքերը, համաձայն որոնց, հայկական ինքնաթիռը տեխնիկական վայրէջք է կատարել Էրզրումում:
Թուրքիայի վարչապետն ի լրումն ասել է, որ ուղեբեռի զննման արդյունքում ոչ մի խնդիր ի հայտ չի եկել, և Սիրիա մարդասիրական օգնություն տանող հայկական օդանավին թույլատրվել է շարունակել չվերթը:
Թեմայի առնչությամբ խոսել է նաև Միացյալ Նահանգներ պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը: Վերջինս մամուլի ասուլիսի ժամանակ ասել է.
«Թուրքիան Հայաստանից մեկնած ինքնաթիռին օդային տարածք է տրամադրել ուղեբեռի ստուգման պայմանով: Արդյունքում հաստատվել է, որ օդանավը մարդասիրական օգնություն է տեղափոխում Սիրիա, հետևաբար թռիչքը շարունակելու թույլտվությունէ տրվել: Այդ տեսանկյունից մենք կարծում ենք, որ թուրքերը գործել են պատշաճ և չափավոր»:
Հիշեցնենք, որ նախօրեին Էրզրումում հարկադիր վայրէջք էր կատարել «Էյր Արմենիա» ընկերությանը պատկանող հայկական քաղաքացիական ինքնաթիռը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |