Տարածաշրջան10:08, 13 Դեկտեմբեր 2012
ԱՄՆ-ն չի սատարում քուրդ-թուրքական բանակցություններն առանց Բաղդադի

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ»
(Milliyet) օրաթերթը, Ամերիայի Միացյալ Նահանգները նախազգուշական ուղերձ են հղել
հյուսիսիրաքյան քրդական իշխանություններին և թուրքական կառավարությանը: ԱՄՆ
պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը, անդրադառնալով գազամատակարարման
վերաբերյալ քրդական և թուրքական իշխանությունների միջև ընցթացող բանակցություններին,
ասել է.
«Մենք չենք աջակցում Իրաքի որևէ շրջանից գազի արտահանումն առանց Իրաքի կառավարության հաստատման: Կոչ ենք անում զերծ մնալ հարևան երկրների միջև լարվածությունն ավելացնող ցանկացած մեկնաբանություն կամ գործողություն անելուց»:
Նշենք, որ Իրաքի նավթային և գազային պաշարների վերահսկաման հարցում երկար ժամանակ տարաձայնություն կա Բաղդադի և Էրբիլ (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլ) միջև:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում քրդական ինքնավարությունը թուրքական իշխանությունների հետ էներգակիրների արտահաման համար գազամուղի կառուցման շուրջ համաձայնության էին եկել` շրջանցելով Բաղդադի գերակայությունը: Այժմ ընթանում են գազամուղի անցկացման նախապատրաստական աշխատանքները: Իրաքյան Քուրդիստանի էներգակիրների նախարարի տեղեկացմամբ` ծրագրվում է տարեկան Թուրքիա մատակարարել 10 մլրդ խմ գազ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |