Քաղաքական08:23, 13 Դեկտեմբեր 2012
Թուրքիայի ԵՄ անդամակցության վրա նվազել է Ֆրանսիայի ազդեցությունը

Այս մասին հայտնել է Թուրքիայի Եվրամիության
հարցերով նախարար և եվրաանդամակցության գործընթացի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը
լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա ողջունել է ԵՄ անդամ երկրների
արտգործնախարարների որոշման տեքստի հաստատումը, որը վերաբերում է Թուրքիային:
Ըստ թուրքական «Բուգյուն» (Bugun) լրատվական կայքի` Բաղըշն անդրադարձել է հիշյալ տեքստին` մասնավորապես կարևորելով հետևյալը.
«Հինգ տարվա դադարից հետո առաջին անգամ Թուրքիային վերաբերող բաժնում օգտագործվել
է «մասնակցություն» բառը: Սա ազդակն է այն բանի, որ Սարկոզիի հեռանալով թուլացել է
Ֆրանսիայի ազդեցությունը Թուրքիայի եվրաանդամակցության գործըթնացի վրա: Ես դրան,
անշուշտ, դրական եմ վերաբերվում: Բայց մենք, իհարկե, ոչ թե բառերի, այլ իրական
գաղափարների, գործողությունների հետ կապված արդյունքների ենք սպասում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |