Քաղաքական07:33, 14 Դեկտեմբեր 2012
Ջեմիլ Չիչեքը` հայ-թուրքական ու հայ ադրբեջանական հարաբերությունների մասին
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ
Ջեմիլ Չիչեքը Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված կոնֆերանսում ունեցած ելույթի
ժամանակ խոսել է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» (Haberler) լրատվական կայքը` Չիչեքը նշել է, թե Ադրբեջանը Թուրքիայի համար կարևորություն ունի և ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությունը առաջնահերթության կարգ ունի Անկարայի արտաքին քաղաքականությունում:
Նա անօգուտ է համարել Լեռնային Ղարաբաղում հայերի պետականաշինության ջանքերը, քանի որ վաղ թե ուշ այդ տարածքներն իբր անցնելու են ադրբեջանցիներին:
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկն այն է, որ վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Կովկասի կայունությանը և խաղաղությանը սպառնացող ամենալուրջ հարցն է: Եթե խոսք գնա Կովկասի երկարաժամկետ խաղաղության մասին եթե խոսվում է, ապա մենք սպասում ենք այդ ուղղությամբ կատարվելիք Հայաստան պետության քայլերին: Ավելի ստույգ ասած` սպասում ենք, որ հայկական քաղաքականությունն ազատվի սփյուռքի խնամակալությունից»,- ասել է Ջեմիլ Չիչեքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |