Տարածաշրջան08:58, 14 Դեկտեմբեր 2012
Թուրքիային զենիթահրթիռային «Patriot» համակարգեր կստանա Հոլանդիայից

«CNNTurk» լրատվականի տեղեկացմամբ` Հոլանդիայի
վարչապետ Մարք Ռութթենը հայտնել է, որ Թուրքիային զենիթահրթիռային 2 «Patriot»
համակարգ կտրամադրվի մինչև 2013-ի հունվարի վերջ: Ռազմական այդ համակարգերի
տրամադարման ժամանակացույցը մոտավորապես հստակեցվել է, բայց դեռևս որոշված չէ
տեղակայման վայրը: Այդ հարցով խորհրդակցությունները շարունակում են ընթանալ
Հոլանդիայի, Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Թուրքիայի միջև:
Հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգեր Թուրքիային կտրամադրի նաև Գերմանիան «ՆԱՏՕ»-ի շրջանակներում: Նախօրեին այդ հարցն արդեն քննարկվել է Գերմանիայի խորհրդարանում, իսկ այսօր սպասվում է քվեարկություն:
Հիշեցնենք, որ Թուրքիան վերջերս դիմել էր հյուսիսատլանտյան դաշիքնի ղեկավարությանը՝ Սիրիայի հրթիռային հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար իր տարածքում «Patriot» համակարգեր տեղակայելու խնդրանքով։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |