Տարածաշրջան11:25, 08 Հունվար 2013
Իրաքը Թուրքիային մեղադրում է իր նկատմամբ տարածքային նկրտումների մեջ

Իրաքի վարչապետ Նուրի Էլ Մալիքի ղեկավարած «իրավական
պետություն դաշինքի» կարկառուն դեմքերից Աբդուլ էլ Հալիմ էլ Ռահիմին լրագրողներին
ասել է, որ Թուրքիան տարածքային նկրտումներ ունի Իրաքի նկատմամբ: Ավելի
ստույգ`աչքի տակ է առել Իրաքի Մոսուլ շրջանը:
Ըստ թուրքական «Դողան» (Dogan) լրատվական գործակալության` Էլ Ռահիմին Իրաքի Անբար նահանգում կազմակերպված հակակառավարական ցույցերի հետևում կանգնած է տեսնում Թուրքիային, Քաթարին և Սաուդյան Արաբիային:
«Այդ ցույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարներն են ծածանվում: Էրդողանի նպատակն Իրաքի որոշ քաղաքական ուժերի օգնությամբ Մոսուլը Թուրքիային միացնելն է»,- ասել է արաբ քաղաքական գործիչը` հավելելով, որ Էրդողանը տարված է Օսմանյան երբեմնի ազդեցությունը վերականգնելու հովերով:
Ըստ նրա` վերոնշյալ պետությունների եռյակը նյութական աջակցություն է ցույց տալիս խռովարար ուժերին և փորձում Իրաքում պառակտիչ իրադրություն ստեղծել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |