Տարածաշրջան11:30, 23 Հունվար 2013
Ստամբուլում նախատեսվում է կառուցել աշխարհի խոշորագույն օդանավակայանը

Այս մասին լրագրողների
հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի ծովային տրանսպորտի և հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմը: Նրա տեղեկացմամբ` Ստամբուլում նախատեսվում է կառուցել
երրորդ օդանավակայանը, որը հավակնում է ուղևորասպասարկման ծավալներով խոշորագույնը
լինել աշխարհում: Գործարկման առաջին փուլում կառուցվելիք օդանավակայանը նախատեսված
է եղել, որ պետք է սպասարկի 100մլն ուղևորի, բայց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի
հրահանգով այդ թիվը բարձրացվել է 120 միլիոնի: Օդանավակայանը զբաղեցնելու է 3.500 հեկտար տարածք, շինությունը լինելու է վեցհարկանի:
Շինարարությունը ստանձնող շինընկերությանը որոշելու համար ընթացիկ տարում հայտարարվելու
է մրցույթ;
Թուրք նախարարը նաև նշել է, որ Փարիզը տարեկան 50մլն զբոսաշրջիկ ընդունելով 60մլրդ եվրո եկամուտ է ապահովում: Ըստ նրա` Ստամբուլի ներուժը պակաս չէ Փարիզից և Ստամբուլը, որպես 2020թ. Օլիմպիական խաղերը և Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն անցնակցնելու թեկնածու քաղաք, պատրաստվում է շատ լրջորեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |