• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական11:36, 25 Հունվար 2013

Թուրքիայում հայտնաբերվել է խոշոր ածխավազան

Թուրքիայում հայտնաբերվել է խոշոր ածխավազան

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 4 տարվա որոնողական աշխատանքներն ավարտվել են հաջողությամբ: Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Քոնիա Քարափընար վայրում հայտնաբերվել են գորշ ածուխի (լիգնիտ) հսկայական պաշարներ (1.8մլրդ տոննա): Հինգ հազար մեգավատ հզորությամբ աշխատող ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) համար 30 տարվա վառելիք հանդիսացող լիգնիտի այդչափ պաշարները նախատեսվում է ծառայեցնել երկրի տնտեսությանը. խթանել ածխի կիրառմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, ըստ «Hurriyet» պարբերականի, ասել է. «Մենք շարունակելու ենք էներգետիկ հումքի աղբյուրներ հայտնաբերելու մեր աշխատանքները: Քոնիա Քարափընարում ածխային հիմքով էլեկտրաէներգիայի արտադրության կազմակերպման համար կպահանջվի 7-8մլն դոլարի ներդրում»:

Նշենք, որ այժմ Թուրքիայի էներգետիկան 70 տոկոսով կախված է էներգառեսուրսների արտաքին մատակարարումներից: Երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 45 տոկոսի համար հումք է ծառայում բնական գազը: Ածխի կիրառմամբ էլեկտրաէներգիայի արտադրության միջոցով Թուրքիան ձգտում է թուլացնել ռուսական և իրանական գազի մատակարարումներից ունեցած իր կախվածությունը և փնտրել հումքի առավել էժան աղբյուրներ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}