• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 17:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:30, 29 Հունվար 2013

Թուրքիայի բնակչությունը 1 տարում ավելացել է մոտ 1 միլիոնով

Թուրքիայի բնակչությունը 1 տարում ավելացել է մոտ 1 միլիոնով

Թուրքական «Zaman» օրաթերթը ներկայացրել է Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) հրապարակած 2012 թվականի մարդահամարի արդյունքները:

Պետք է նշել, որ մարդահամարն իրականացվել է ոչ թե ըստ անձի ֆիզիկական ներկայության, այլ` Թուրքիայում գրանցված լինելու հանգամանքի: Ըստ այդմ` պարզվել է, որ 2011թ. համեմատությամբ 2012թ. Թուրքիայի բնակչության թիվն ավելացել է 903.115-ով` հասնելով 75.627.384-ի: 2011թ. տվյալներով` երկրի բնակչության թիվը 74.742.269 էր:

Արական սեռը կազմում է Թուրքիայի բնակչության 50.2 տոկոսը (37.965.168), իգական սեռը` 49.8 տոկոս (37.671.216): Թուրքիայի 81 նահանգներից ամենամարդաշատը ներկայումս Ստամբուլն է, որտեղ ապրում է երկրի բնակչության 18.3 տոկոսը (13.854.740): Այդ նահանգում բնակչության թիվն 2011-ի համեմատ ավելացել է 1.7 տոկոսով: Ստամբուլին հաջորդում են Անկարան, որտեղ բնակվում է 4.965.542 մարդ և Իզմիրը, որտեղ բնակվում է 4.005.459 մարդ: Ամենաքիչ բնակչությամբ նահանգը Բայբուրթն է, որտեղ բնակվում է 75.797 մարդ:

15-64 տարիքային խմբում, որը համարվում է աշխատուժի խումբ, ընդգրկված է բնակչության 67.6 տոկոսը (51.088.202): 0-14 տարեկան մանուկները կազմում են Թուրքիայի բնակչության 24.9 տոկոսը (18.857.179), իսկ 65 և ավելի տարիք ունեցողները` 7.5 տոկոս (5.682.003):

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}