Տարածաշրջան11:04, 01 Փետրվար 2013
Սերբիայի նախագահը պաշտոնական այցով մեկնելու է Թուրքիա

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով փետրվարի 4-5 պաշտոնական այցով
գտվելու է Թուրքիայում: Այս մասին հայտնում են Թուրքիայի նախագահական պալատից:
Նշվում է, որ վերջին 5 տարվա մեջ այս երկու երկրների նախագահները հանդիպել են 5
անգամ և սերտացրել միջպետական հարաբերությունները:
Թուրքիայի նախագահական նստավայրի տարածած գրավոր հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Հանդիպմանը քննարկվելու են Բալկանյան
տարածաշրջանում կայունության, խաղաղության և անվտանգության մթնոլորտ ստեղծելու
տեսանկյունից կարևոր նշանակության այս երկու երկների հարաբերությունները բոլոր
բնագավառներում: Կարծիքներ են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային հարցերի
վերաբերյալ»:
Հաղորդագրությունում Սերբիան նշվում է որպես բարեկամ պետություն:
Անկարայում պետական այրերի հետ հանդիպումից հետո Ստամբուլում նախատեսվում է Սերբիայի նախագահի հանդիպումը Թուրքիայի գործարար շրջանակների հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |