Տարածաշրջան09:02, 01 Փետրվար 2013
Վեց քուրդ գրոհային անցել է սահմանն ու հանձնվել թուրքերին
Թուրքական «Zaman» (Զաման) օրաթերթի տեղեկացմամբ` «Քուրդիստանի
բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) վեց գրոհային անցել են թուրք-իրաքյան սահմանը
և Սիլոփի շրջանում հանձնվել թուրք իրավապահներին: Աղբյուրի համաձայն գրոհայինները
փախել է Իրաքի քրդական ռազմաճամբարից: Քուրդ զինյալներին շտապ կարգով զինաթափել են
և նախնական հարցաքննությունից հետո տարել Թուրքիայի հանրապետական դատախազություն:
Նշենք, որ «ՔԲԿ»-ը ստեղծվել է 1978թ. Դիարբեքիրում: Հիմնադիրը քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանն է (Ափո), ով այժմ ցմահ բանտարկյալ է Իմրալը կղզու թուրքական բանտում: «ՔԲԿ»-ն ավելի քան 3 տասնամյակ զինված պայքար է մղում թուրքական պետության դեմ` նպատակ ունենալով Թուրքիայի հարավ-արևելյան և Իրաքի հյուսիս-արևմտյան մասում հիմնել անկախ պետություն` Քուրդիստան: Թուրքիան, ԱՄՆ-ն, Եվրամիությունը «ՔԲԿ»-ը համարում են ահաբեկչական կազմակերպություն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |