Քաղաքական09:37, 05 Փետրվար 2013
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին

Թուրքիայի արտգործ նախարար Ահմեթ
Դավութօղլուն, ելույթ ունենալով Կահիրեում «Իսլամական համագործակցություն»
կազմակերպության առաջնորդների գագաթնաժողովում, ասել է, որ հայ -ադրբեջանական
հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է այն դեպքում «եթե Հայաստանը հետ
քաշվի իր զավթած ադրբեջանական հողերից»:
Ինչպես տեղեկացնում է թուրքական
«Հյուրիյեթ» (Hurriyet) պարբերականը`
ելույթում Դավութօղլուն անդրադարձել է նաև
տարածաշրջանային այլ խնդիրների, մասնավորապես`սիրիական ճգնաժամին:
«Սիրիայում ամսական 5.000 մարդ է մահանում: Սիրիայի բռապետությունը պետք է որքան
հնարավոր է շուտ հեռանա, և ճանապարհ բացի ժողովրդավարության համար: Սա է ուժի
կիրառման կանխարգելման և տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման
միակ ճանապարհը»,-ասել է նա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |