• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հոկտեմբեր, 2025
Չորեքշաբթի 03:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:59, 06 Փետրվար 2013

«Patriot» համակարգերի ծախսերը հոգալու է Թուրքիան

 «Patriot»  համակարգերի ծախսերը հոգալու է Թուրքիան

Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի` Թուրքիայի 3 նահանգներում (Ադանա, Քահրամանմարաշ, Գազիանթեփ) տեղադրված հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային «Patriot» 6 համակարգերը 3.5 միլիոն մարդու պաշտպանելու են սիրիական օդուժի հնարավոր հարձակումից:

«Patriot» համակարգերի հետ Թուրքիա ժամանած զինվորների  հյուրընկալության ծախսերը հոգալու է թուրքական կառավարությունը: Աղբյուրի համաձայն`ԱՄՆ-ից ուղարկված «Patriot» համակարգերն արդեն շահագործման ենթակա վիճակի են բերվել: Դրանք պետք է Թուրքիան պաշտպանեն Սիրիայի հնարավոր քիմիական հարձակումից:

«Patriot»-ի հրամանատարը նշել է, որ համակարգերն ի զորու են չեզոքացնել հնարավոր վտանգները 10 րոպեից էլ կարճ ժամանակահատվածում:

Ինչպես արդեն տեղեկացվել է, վերջերս Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա  իրականացված հարձակման հետևանքով Գազիանթեփում գտնվող ամերիկացի զինվորների շրջանում վախի մթնոլորտ է տիրում: Զորանոցներում գտնվող ամերիկացի զինվորներին առայժմ արգելվել է լքել զորանոցի տարածքը: Անվտանգության բոլոր միջոցառումներն ապահովելուց հետո միայն նրանց կրկին թույլ կտրվի քաղաքի կենտրոնով շրջել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}