Տարածաշրջան12:01, 06 Փետրվար 2013
Թուրքիայի ռազմական օդաչուների 15 տոկոսը հրաժարական է տվել
Թուրքիայի
ռազմաօդային ուժերի բազմաթիվ օդաչուների հրաժարականների հարցը տեղափոխվել է
խորհրդարանի օրակարգ: Գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական»
կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահի օգնական, պատգամավոր Ումութ Օրանը խորհրդարանի
ամբիոնից վարչապետ Էրդողանին հետևյալ հարցն է հղել:
«Արդեն 110 ռազմական օդաչու հրաժարականի դիմում է ներկայացրել: Այսչափ հրաժարականներն արդյոք չե°ն սպառնում երկրի անվտանգությանը: Փաստորեն ռազմական օդաչուների 15 տոկոսը հրաժարական է տվել: Եթե հանկարծ պատերազմական իրավիճակ ստեղծվի, ենթադրվում է, որ ռազմական ինքնաթիռների մի մասը չենք կարողանա օգտագործել, այնպես չէ°»:
«CNNTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` իրենց կամքով պաշտոնաթող են եղել հիմնականում F16 և F14 տիպի ռազմական ինքնաթիռների օդաչուներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |