Տարածաշրջան06:14, 06 Փետրվար 2013
Յըլմազ. Իրանից Իսրայել արձակվող հրթիռը Թուրքիայից ոչնչացնելը տեխնիկապես անհնար է

Թուրքական «Anadolu» (Անատոլիա) լրատվական գործակալության տեղեկացմամբ` Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը ՆԱՏՕ-ի ռազմական աջակցության
շրջանակներում տրամադրվող հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային «Patriot» համակարգերի մասին որոշ պարզաբանումներ է տվել
մեջլիսականներին:
Նախարարը նշել է, որ Գերմանիայից և Հոլանդիայից արդեն ստացել են «Patriot» համակարգերը, իսկ Միացյալ Նահանգներից ստանալու են այս շաբաթվա ընթացքում: Նախարարի խորհրդարանի անդամներին ասել է, որ հիշյալ զինտեխնիակն ՆԱՏՕ-ն տրամադրում է Թուրքիային, որպեսզի վերջինս կարողանա չեզոքացնել Սիրիայի արձակած բալիստիկ հրթիռները:
«Հակաօդային պաշտպանության այս համակարգերը ռադարների վրա թիրախավորելով հակառակորդի հրթիռները ի զորու է օդում ոչնչացնել դրանք: Այն արդյունավետ է գործում նաև անօդաչու թռչող սարքերի և ռազմական ինքնաթիռների հարձակման դեմ»,- մանրամասնել է Յըլմազը:
Խոսելով այն մասին, թե իրականում «Patriot» համակարգերը Թուրքիայում տեղադրվում են Իրանի հրթիռներից Իսրայելին պաշտպանելու նպատակով, թուրք նախարարը մասնավորապես նշել է հետևյալը.
«Դա չի կարող ճշմարտություն լինել, քանի որ Իրանից Իսրայել արձակվող հրթիռը Թուրքիայում գտնվող հենակետերից ոչնչացնելը տեխնիկապես անհնար է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |