Տարածաշրջան08:12, 07 Փետրվար 2013
Էրդողան. Աններելի արարք` Թուրքիայի զինուժի նկատմամբ

Էրդողանը Չեխիա, Հունգարիա, Սլովակիա կատարած այցելություններից հետո օդանավակայանում պատասխանել է լրագրողների օրակարգային հարցերին:
Ըստ «haberler» լրատվական կայքի՝ Էրդողանն անդրարձել է թուրքական զինուժի ավելի քան 100 ռազմական օդաչուների հրաժարականի հարցին: Այդ հարցի գլխավոր պատասխանուներին Էրդողանը համարել է երկրի զինված ուժերին:
«Իրենց թոշակային տարիքի լրանալուց հետո եթե ցանկանան, կարող են պահանջել կենսաթոշակները: Սակայն Թուրքիայի Զինված ուժերի նկատմամբ այս վերաբերմունքը շատ տգեղ է, և արդարության համար պետք է նշել, որ անգամ` աններելի»,- նշել է թուրքական կառավարության ղեկավարը` հավելելով, որ ինչպես օդուժի, այնպես էլ ծովային և ցամաքային ուժերում թոշակի անցնել ցանկացողները կարող են օգտվել իրենց իրավունքից, և այդ հարցի վերաբերյալ մինչև այսօր կիրռաված բանակի նորմերը կիրառելի են նաև նրանց համար:
«Այլ առաջարկներ քննարկման ենթակա չեն: Այստեղ, պարզապես, մթնոլորտը խառնելու հետին մտադրություններ կան, և, ցավոք, սա կարող է վարակիչ լինել»,- եզրափակել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի բազմաթիվ օդաչուների հրաժարականների հարցը նախօրեին տեղափոխվել էր խորհրդարանի օրակարգ Ընդդիմադիր պատգամավորը հարց էր բարձրացրել, թե արդյոք երկրի անվտանգությանը չի սպառնում այն իրողությունը, որ հրաժարական է տվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմական օդաչուների 15 տոկոսը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |