Տարածաշրջան10:39, 07 Փետրվար 2013
Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը` հրաժարական տված օդաչուների մասին

Թուրքական լրատվամիջոցները
տարածել են երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը Թուրքիայի օդուժի
ավելի քան 100 ռազմական օդաչուների հրաժարականների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես
ասվում է.
«Այն լուրերը, թե օդաչուները հրաժարական են տալիս թուրք ԶՈՒ-ի հրամանատարության
թուլության պատճառով, իրականությանը չեն համապատասխանում: Մենք այս լուրերը
գնահատում ենք որպես մեծ անարդարություն
իրենց` հայրենիքի սուրբ ծառայությանը նվիրած մեր աշխատակիցների նկատմամբ»:
Հիշեցնենք,
որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի բազմաթիվ օդաչուների հրաժարականների հարցը նախօրեին տեղափոխվել էր խորհրդարանի օրակարգ: Ընդդիմադիր պատգամավորը հարց էր բարձրացրել,
թե արդյոք երկրի անվտանգությանը չի սպառնում այն իրողությունը,
որ հրաժարական է տվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմական օդաչուների
15 տոկոսը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |