Տարածաշրջան14:23, 12 Փետրվար 2013
Թուրքիայի 4 ազդեցիկ քաղաքական գործիչների հայտարարությունները

Թուրքիայում
մեծ կշիռ ունեցող հիմնական չորս կուսակցություններն այսօր ժողովներ են գումարել և
անդրադարձել երկրի արտաքին ու ներքին քաղաքականության խնդիրներին: Ելույթներով
հանդես են եկել քաղաքական ուժերի առաջնորդները: Թուրքական մամուլը ներկայացնում է
կուսակցապետերի հղած ազդակների համառոտ բովանդակությունը:
«Արդարություն և
զարգացում կուսակցություն» (ԱԶԿ-AKP)
Կուսակցության
նախագահ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան.
«Ոչ եվրամիության
դռների մոտ 54 տարի սպասելու, ոչ էլ ահաբեկչության նկատմամբ հանդուրժողականություն
ցուցաբերելու համբերություն է մնացել»:
Գլխավոր ընդդիմադիր ուժ
«Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ԺՀԿ-CHP)
Կուսակցության
նախագահ Քեմալ Քըլըչդարօղլու.
«Թուրք-սիրիական
սահմանին տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը վարչապետ Էրդողանի ուսերին
է: Սիրիայի հանդեպ իշխանությունների վարած քաղաքականությունը լիովին խրվել է ճահճի
մեջ»:
«Ազգայնական շարժում
կուսակցություն» (ԱՇԿ-AKP)
Կուսակցության
նախագահ Դևլեթ Բահչելի.
«Սրանից հետո արդեն եթե
լսվի «Էրդողան նախագահ, «Քուրդիստանի բանվորական կուսակցության չեմպիոն» խոսքերը,
թող ոչ մեկին զարմանք չպատճառի և տարօրինակ չթվա: Դատապարտելի է թուրքական
իշխանությունների բանակցությունները Օջալանի հետ Իմրալը կղզում»
«Խաղաղություն և
ժողովրդավարություն» քրդական կուսակցություն (ԽԺԿ-BDP)
Կուսակցության
նախագահ Սելահաթթին Դեմիթաշ.
«Թուրքիան պաշտոնապես
պատերազմի մեջ չի մտել Սիրիայի հետ, բայց գիտենք, որ Սիրիայում տեղի ունեցող
բախումների զգալի մասում կա Թուրքիայի մասնակցությունը: Ջեյլանփընարում զինված
հրոսակները հետախուզական մարմինների հսկողության ներքո ելումուտ են անում Սիրիա:
Երկար ժամանակ է, ինչ Թուրքիան Սիրիայի հետ պատերազմի մեջ է, բայց կառավարությունն
այդ մասին չի ասում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |