Տարածաշրջան07:30, 13 Փետրվար 2013
Միջերկրական ծովում ավելացել է թուրքական ռազմանավերի թիվը

Հայտն է դարձել, որ Միջերկրական ծովում, կա որտեղ ռուսական նավատորմի 20, Իրանի ռազմածովային ուժերի 2 ռազմանավ և ԱՄՆ-ին
պատկանող մեկ ավիակիր, ավելացել է թուրքական ռազմանավերի թիվը` հասնելով 22-ի:
Թուրքական «Haberturk.com» լրատվական կայքից տեղեկանում ենք, որ թուրքական ռազմանավերի
քանակը սովորաբար տասն էր լինում:
Թուրքիայի ռազմածովային ուժերում կան ֆրեգատ արագընթաց հածանավեր, հարձակողական, ոստիկանական, փրկարակական, ինչպես նաև այլ տեսակի 70-ից ավելի ռազմանավեր: Ուշագրավ է, որ նավատորմի կարևոր ստորաբաժինները միաժամանակ գտնվում են Միջերկրականի միջազգային հատվածում: Թուրքական ռազմանավերը տարածաշրջանում իրենց սովորական պարտականությունների հետ մեկտեղ պատրաստավածության ու զգոնության բարձր մակարդակի են բերվել՝ կապված սիրիական ճգնաժամի և Կիպրոսում հունական իշխանությունների նախաձեռնած հորատման աշխատանքների հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |