Տարածաշրջան11:26, 15 Փետրվար 2013
Թուրքիայում ձերբակալվել է ևս 4 գեներալ

Փետրվարի 28-ի գործով ցուցմունք տված թուրքական բանակի 8 պահեստազորային
(պաշտնաթող) զինվորականներից 7-ին ձերբակալելու միջնորդություն է ներկայացվել Անկարայի՝ ահաբեկչության դեմ
պայքարի հարցերով զբաղվող դատարան:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի գործը սկսվել էր փաստաբան Յունուս Աքյոլի նախաձեռնությամբ, որը 2011 թվականի ապրլին դիմել էր Անկարայի գլխավոր դատախազություն՝ 1997թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած իշխանափոխության փորձը քննության առնելու պահանջով:
Ըստ «Cumhuriyet» օրաթերթի` դատավորը բավարել է նրանցից միայն 4-ին ձերբակալելու հայցը: Ձերբակալվածների թվում են գեներալ-մայոր Այհան Ջանսևգիսին, բրիգադի գեներալներ Ռեֆիկ Զեյթինջին, Մեթին Յաշար Յուքսելենը և գնդապետ Ջենգիզ Քոշալը:
Մյուս երեքը՝ գեներալ-լեյտենանտ Թեմել Բաթմազ Դանդինը, գեներալ-մայոր Ֆուաթ Բյույուքջիվելեքը և գնդապետ Ահմեթ Զիյա Օզթոփրակը, դատարանի վերահսկողության տակ մնալու պայմանով ազատ են արձակվել:
Բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունների վերաբերյալ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ՝ ժխտելով որոշ լրատվամիջոցների այն պնդումները, թե ձերբակալությունները տեղի են ունեցել գործը քննող Անկարայի դատախազությանը Գլխավոր շտաբի կողմից ուղարկված նոր փաստերի հիման վրա:
«Համաձայն Գլխավոր շտաբի ղեկավարության՝ տվյալ խնդրի վերաբերյալ
դատախազությանը որևէ փաստատուղթ չի
ուղարկվել, և նմանատիպ բոլոր պնդումները անհիմն են»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |