Տարածաշրջան18:07, 18 Փետրվար 2013
Դավութօղլու. «Չպետք է մի նոր Ղարաբաղ լինի»

Նախօրեին Իրանի պետական հեռուստաընկերությունը
հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար
Ալի Աքբար Սալեհին Եգիպտոսի և Թուրքիայի իր պաշտոնակիցների հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել է Սիրիային
առնչվող հարցեր: Իր հերթին Թուրքիայի արտգործնախարարը Թուրքիայի ազգային մեծ
ժողովում (ԹԱՄԺ-TBMM) ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով վերոնշյալ զրույցին,
ասել է.
«Իրանի արտաքին գործերի նախարարի հետ քննարկեցինք սիրիական հարցը, բայց համաձայնության չեկանք: Բայց պետք է նշել, որ «համաձայնության չենք գալիս» ասելով՝ չպետք է կասեցնել երկխոսությունը, ընդհակառակը` ճանապարհները պետք է բաց պահել»:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ասել է, որ իրենք Սիրիայում կարող են ստանձնել հումանիտար պատասխանատվություն, իսկ ահա քաղաքական մեղքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդինն է:
«Ժողովուրդն ում ընտրի, նա է Թուրքիայի բարեկամը: Եվրոպան էլ պետք է այդ մոտեցումը ցուցաբերի: Սիրիայի ժողովուրդը կարող էր չընդդիմանալ, բայց ընդիմացավ, այնպես չէ՞: Սա նշանակում է, որ հաշիվ տալու ժամը եկել է: Սիրիական ճգնաժամի սառեցումն ամենից վտանգավորն է: Չպետք է մի նոր Ղարաբաղ լինի»,- «Hurriyet»-ի տեղեկացմամբ` ասել է Դավութօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |