Տնտեսական15:32, 18 Փետրվար 2013
Ռուս-թուրքական համագործակցության նոր փուլ
Թուրքիայի և Ռուսաստանի միջև ծովային ու
երկաթուղային համակցված բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով Սամսունի
նավահանգստում կատարված շինարարության ավարտին փետրվարի 19-ին տեղի է ունենալու
հանդիսավոր բացում` երկու երկրների տրասնպորտի նախարարների` Բինալի Յըլդըրըմի և
Մաքսիմ Սոկոլովի մասնակցությամբ:
Ըստ թուրքական «Haberexen» լրատվականի` Թուրքիայի
տարածքով Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, թյուրքալեզու
հանրապետությունների և սկանդինավյան երկրների կապը Մերձավոր Արևելքի, Միջին
Ասիայի, Հնդկաստանի և Չինաստանի հետ ապահովող այս նախագիծը հնարավորություն կտա
ավելի էժան ու ավելի կարճաժամկետ դարձնել բեռնափոխադրումները:
Առաջին փուլում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև կապահովվի տարեկան 200.000 տոննա բեռնափոխադրման թողունակություն: Ռուսական գնացքները Թուրքիայի, թուրքական գնացքներն էլ Ռուսաստանի երկաթուղիներով կկարողանան բեռնափոխադրում իրականացնել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |