Քաղաքական11:22, 19 Փետրվար 2013
CNNTurk. Հայաստանում նորից Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանն է

«CNNTurk»
լրատվականում հոդված է հրապարակվել Հայաստանում ացնկացված նախագահական ընտրության,
հաղթող թեկնածուի ու հետագա ակնկալիքների մասին: «Հայաստանում նորից Սերժ
Սարգյսանի ժամանակաշրջանն է» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ քվեների 58.64
տոկոսն իր օգտին ստացած Սերժ Սարգսյանը վերընտրվել է, իսկ երկրում ընդհանուր
առմամբ հանգստություն է տիրում, ոչ մասսայական ընդվզումներ կան, ոչ էլ` մասսայական
տոնախմբություններ:
«Այն, որ ընտրությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների միայն 60 տոկոսը, դա ցույց է տալիս ընտրությունների հանդեպ հասարակության ոչ այնքան մեծ հետաքրքրությունը»:
Հոդվածում նշվում է նաև, որ Սարգսյանի կառավարման առաջիկա տարիներին սպասվում է Ռուսաստանի հետ համագործակցության սերտացում և խորացում: Ընդգծվում է այն հանգամանքը, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները բնորոշում էր որպես ռազմավարական, իսկ Միացյալ Նահանգների և Եվրոպայի հետ հարաբերություններ`` բարիդրացիական:
«Առաջիկայում սպասվում է, որ Հայաստանը մաս կկազմի Ռուսաստանի գլխավորած Եվրասիական միությանը և հետխորհրդային տարածքի երկրների համատեղ հրթիռային պաշտպանության համակարգին»,- գրում է «CNNTurk»-ը:
Իսկ ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով թուրքական լրատվամիջոցը լուրջ տեղաշարժ չի ակնկալում` պատճառաբանելով հետևյալ կերպ. «Կառավարման նոր շրջանում, Սարգսյանն իր թիկունքին կզգա հատկապես Ռուսաստանի աջակցությունը: Իսկ դա էլ իր հերթին նվազեցնում է հավանականությունը, թե հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ որևէ քայլ կկատարվի»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |