Տարածաշրջան07:29, 20 Փետրվար 2013
«Համաս»-ի առաջնորդը հանդիպել է Էրդողանի հետ
Իսլամական «Համաս» շարժման առաջնորդ Հալիդ Մեշալը, «CNNTurk»-ի բնորոշմամբ, երեկ անակնկալ այց է կատարել Թուրքիա: Մեշալը Անկարա է մեկնել «Համաս»-ի չորս այլ բարձրաստիճան այրերի ուղեկցությամբ: Հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Վերջինս Մեշալից ստացել է տեղեկություններ
մերձավորարևելյան գործըթնացների մասին: Մեշալը ներկայացրել է պաղեստինյան կողմի
հետ բանակցությունների ընթացքը: Էրդողանը կարևորել է համաձայնության հասնելու այդ գործընթացի
անխափանությունը և նշել դրա բերած նպաստը տարածաշրջանում խաղաղության ապահովմանը:
Այսօր էլ նախատեսված է «Համաս»-ի առաջնորդի հանդիպումը Թուրքիայի արտգործանախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:
Նշենք, որ 1987-ին հիմնադրված «Համաս»-ի ամբողջական անվանումն է «Հարաքաթ ալ-Մուկավամա ալ-Իսլամիյան»: Արաբերենից թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրության շարժում» Այժմ «Համաս»-ը ղեկավարում է Գազայի հատվածը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |