Տարածաշրջան07:56, 21 Փետրվար 2013
Ադրբեջանցիների ժեստը Էրդողանին

Հրապարակվել են 2012 թվականի նոյեմբերին Ադրբեջանում սկսված և փետրվարի 17-ին ավարտված «Ծառայություն թյուրքական աշխարհին-2012» անվամբ սոցհարցման արդյունքները: Հարցման արդյունքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արժանացել է «Թյուրքական աշխարհի տարվա քաղաքական գործիչ» տիտղոսին:
Հարցումը կատարվել է ինտերնետային եղանակով, որին կարողացել են մասնակցել բոլորը:
Թյուրքական միջավայրում հայտնի 60 քաղաքական, մշակութային, գիտական ոլորտի մարդկանց,
ինչպես նաև պատգամավորների, արվեստագետների ու լրագրողների ներառող ցուցակում
առաջատարը եղել է Էրդողանը:
Կազմակերպիչների մեկնաբանությունների համաձայն` Էրդողանն արժանացել է այդ կոչմանը «թյուրքական աշխարհի առաջատար պետություն հանդիսացող Թուրքիայի բնակչության աճը խթանելու, տարածաշրջանում Թուրքիայի դերը բարձրացնելու և այդ երկրի տնտեսական աճի մեջ մեծ ներդրում ունենալու համար»:
Ըստ աղբյուրի` ադրբեջանցիները Էրդողանին վերոնշյալ բարձր կոչմանն արժանացնելու պատճառները վերջինիս՝ թյուրքական պետություններին միմյանց ինտեգրելու և համատեղ կառույցներ հիմնաելու համար գործադրված ջանքերն են:Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |