Տնտեսական12:57, 21 Փետրվար 2013
Թուրքիայի արտաքին ակտիվները կազմում են 213.6մլրդ դոլար
Թուրքիայի
կենտրոնական բանկը հրապարակել է տվյալներ այդ երկրի` արտասահմանում ունեցած
ակտիվների մասին: Ըստ թուրքական «Միլլիյեթ» օրաթերթի` կենտրոնական բանկը գնահատել
է Թուրքիայի միջազգային ներդրումային դիրքը (ՄՆԴ- UYP):
Միջազգային ներդրումային դիրքը իրենից ներկայացնում է վիճակագրական հաշվետվություն, որը հնարավորություն է տալիս գնահատել տվյալ երկրի արտաքին ֆինանսական ակտիվների և պարտավորություների մակարդակը հաշվետու ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ: Միջազգային ներդրումային դիրքը բաղկացած է ակտիվներից և պարտավորություններից:
Պարզվել է, որ 2012 թվականին թուրքական արտասահմանյան ակտիվները, 2011թվականի համեմատությամբ, ավելացել են 20 տոկոսով և կազմել 213.6մլրդ դոլար: Իսկ պարտավորությունները դարձյալ նույն հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ աճել են 26 տոկոսով` հասնելով 627.5մլրդ դոլար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |