Տարածաշրջան09:00, 21 Փետրվար 2013
Լուծարվելու է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը

Խորհրդարանի սահմանադրական հաշտեցման հանձնաշողովի աշխատանքները արդյունք է տվել.
Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) ներկայացված չորս կուսակցությունների
միջև հնարավոր է եղել ձեռք բերել ընդհանում համաձայնություն որոշ սահամանադրական
բարեփոխումների հարցում:
Իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), գլխավոր ըննդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP), «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) և քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» (ԽԺԿ-BDP) կուսակցությունները հավանության են արժանացրել բարեփոխումների հետևյալ ծրագիրը:
Երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբը (ԳՇ) նախատեսվում է կցել Պաշտպանության նախարարությանը (ՊՆ): Այս հարցի շուրջ քննարկումները երկար տարիներ արդյունք չէին տալիս: Գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարության միացումով Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) դառնում է ոչ սահամանադրական կառույց: Հետևաբար, ԱԱԽ-ն, ըստ օրենքի, կամ լուծարվելու է, կամ փոխելու է իր պարտականությունների ուղղությունը:
Վերոնշյալ կուսակցությունների համաձայնությամբ՝ զինված ուժերի «ազգային անվտանգության ապահովում» գործառույթը վերաշարադրվել է «ազգային պաշտպանություն»: Դա ենթադրում է, որ ներքին անվտանգության ապահովման գործառույթը դուրս է մղվում զինծառայողի պարտականությունների շրջանակից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |