Տարածաշրջան07:13, 22 Փետրվար 2013
Թուրքիայում բանակի գեներալ է ձերբակալվել

Թուրքիայում շարունակվում են փետրվարի 28-ի գործով պաշտոնաթող բարձրաստիճան
զինվորականների ձերբակալությունները: Թուրքական «Habera» լրատվական կայքի
հաղորդմամբ` Անկարայի դատարանը բավարարել
է պաշտոնաթող զինվորական, բանակի գեներալ Շյուքրյու Սարըշըքին ձերբակալելու մասին
հայցը:
Լրատվականը հիշեցնում է նաև, որ ձերբակալված գեներալը «Մեծ մուրճ»
(Balyoz)հեղաշրջման ծրագրի դատավարության մեջ ներգրավված է որպես
վկա: Նույն գործի շրջանակներում հարցաքննության ենթարկված գեներալ-գնդապետ Դողան
Թեմելը դատարանի որոշմամբ պայմանականորեն ազատ է արձակվել՝ երկիրը չլքելու
պայմանով:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում
Թուրքիայում հաճախակիացել են զինվորականների ձերբակալությունները: Շատերի նկատմամբ
էլ սահմանվել է հատուկ հսկողություն՝ կապված 1997 փետրվարի 28-ի հեղաշրջման ծրագրի
գործով սկսված հետաքննության հետ:
Զինվորականների նկատմամբ շարունակական
դարձած քրեական հետապնդումները պատճառ են դարձել, որպեսզի բազմաթիվ զինվորականները լքեն
համակարգը: Այսպես` 2009-ի հունվարից մինչև 2012-ի հունվար ընկած
ժամանակահատվածում հրաժարական է տվել Թուրքիայի զինված ուժերում ծառայության մեջ
գտնված 13.751 զինծառայող: Նրանց շարքերում եղել են բազմաթիվ գեներալներ,
ծովակալներ, սպաներ և ենթասպաներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |