Քաղաքական14:07, 22 Փետրվար 2013
Թուրքիան պատրաստվում է ընդունել Մերկելին, Քերրիին և Սամարասին

Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերի թեժ դիվանագիտությանը: Այս մասին
հայտնում է թուրքական լրատվամիջոցները: Անկարայի պետական այրերը 10 օրվա ընթացքում
ընդունելու են համաշխարհային քաղաքականության երեք բարձրաստիճան խաղացողի:
Փետրվարի 24-25-ը պաշտոնական այցով Թուրքիա է մեկնելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` գերմանացի գործարարների պատվիրակությամբ: Նրա հետ նախատեսված է քննարկել Թուրքիայի եվրաինտեգրման և թուրք-քրդական բանացկությունների հետ կապված հարցերը:
Այնուհետև` մարտի 1-ին Անկարան ընդունելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիին: Վերջինիս հետ թուրք իշխանավորները քննարկելու են Սիրիայի հարցն ու ահաբեկչության դեմ պայքարի մարտավարությունը:
Մարտի 4-5-ն ընկած ժամանակահատվածում էլ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասն է մեկնելու Անկարա` մասնակցելու Թուրքիա-Հունաստան համագործակցության բարձրագույն խորհրդի նիստին: Սամարասին ուղեկցելու են հույն մի քանի նախարարներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |